Լրահոս
Օրվա լրահոսը

Մրցավարները հայտնի են

Հոկտեմբեր 01,2009 00:00

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ աշխարհի 2010 թվականի գավաթի ընտրական փուլի շրջանակներում հոկտեմբերի 14-ին Բուրսա քաղաքում կայանալիք Թուրքիա-Հայաստան ազգային հավաքականների հանդիպումը վարել վստահվել է Շվեդիայի մրցավարական անձնակազմին՝ Մարտին Հանսոնի գլխավորությամբ: Նրա օգնականներն են Հենրիկ Անդրենը եւ Ստեֆան Վիտբերգը: Չորրորդ պաշտոնյա նշանակվել է Մարտին Ինգվարսոնը:

Հայտնի են նաեւ նույն երկրների երիտասարդական հավաքականների հանդիպման մրցավարները, որոնք ներկայացնում են Ռումինիան: Գլխավոր մրցավարը Ալեքսանդրու Դեակոնուն է, եզրայինները՝ Էդուարդ Դումտիտրեսկուն եւ Սեբաստիան Գեորգեն, չորրորդ պաշտոնյան՝ Սեբաստիան Կոլտեսկուն: Թուրքիա-Հայաստան երիտասարդական հավաքականների հանդիպումը տեղի է ունենալու Էսկիշեհիր քաղաքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել