Չինաստանի Նանկին քաղաքում շարունակվող շախմատի կանանց «Grand Prix» մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի միակ ներկայացուցիչ՝ գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը սեւ խաղաքարերով ոչ-ոքի խաղաց ֆրանսուհի Մարի Սեբագի հետ: Մյուս պարտիաներում Չժու Չենը (Քաթար) պարտության մատնեց մոնղոլուհի Բաթույագ Մոնգոնտուուլին, չինացիներ Ցզյույ Վանցզյուն եւ Սյույ Յույհուան, համապատասխանաբար, իրենց հայրենակիցներ Չժաո Սյուեին եւ Շեն Յանին, Նանա Ձագնիձեն՝ Բեթյուլ Իլդիզին (Թուրքիա), իսկ Բարիա Կովանովան (Ռուսաստան) եւ Մարթա Ֆյերոն (Էկվադոր) բաժանեցին միավորը: Երկու տուրից հետո հարյուր տոկոսանոց արդյունքով մրցաշարային աղյուսակի առաջատարի դերն ստանձնել է Ձագնիձեն: Այնուհետեւ գալիս են. Յույհուա եւ Չեն՝ 1,5-ական միավոր, Վանցզյու, Շեն Յան, Մոնգոնտուուլ, Մկրտչյան, Կովանովա եւ Ֆյերո՝ 1,0-ական, Սեբագ եւ Չժաո Սյուե՝ 0,5-ական, Իլդիզ՝ 0 միավոր:
Նանկինում այս օրերին մեկնարկել է նաեւ տղամարդկանց «Մեծ սաղավարտի» նոր փուլը՝ «Pearl Spring»-ը, որին մասնակցում են աշխարհի վեց ուժեղագույն գրոսմայստերներ: Երկրորդ տուրում Մագնուս Կարլսենն առավելության է հասել Վեսելին Տոպալովի նկատմամբ, իսկ Դմիտրի Յակովենկո-Վան Յուե, Պետեր Լեկո-Թեյմուր Ռաջաբով դիմակայություններն ավարտվել են խաղաղությամբ: Երկու տուրից հետո մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ունի:
1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) 2,0 միավոր
2. Դմիտրի Յակովենկո (Ռուսաստան) 1,0
3. Վան Յուե (Չինաստան) 1,0
4. Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան) 1,0
5. Վեսելին Տոպալով (Բուլղարիա) 0,5
6. Պետեր Լեկո (Հունգարիա) 0,5:
ԱՄՆ-ում ավարտվեց «Spice Cup» շախմատի փառատոնը, որի գրոսմայստերական մրցաշարին մասնակցող վեց շախմատիստների մեջ էր նաեւ Վարուժան Հակոբյանը: Նա մրցաշարն ավարտեց 4,5 միավորով՝ բաժանելով 4-6-րդ տեղերը: