«Հայաստանը շնորհակալ է ռոքին» նախագծի շրջանակներում հոկտեմբերի 2-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կկայանա ռոք-երաժշտության գերաստղեր Յան Գիլանի («Deep Purple» ռոք-խմբի հիմնադիր անդամ) եւ Թոնի Այոմիի («Black Sabbath» ռոք-խմբի հիմնադիր անդամ) ասուլիսը: Կմասնակցեն նաեւ «Asia» ռոք-խմբի հիմնադիր անդամ Ջոուֆ Դաունսը, մեծ թենիսի աստղ Փեթ Քեշը եւ «Ռոքն օգնում է Հայաստանին» նախագծի հեղինակ, ավստրալիական «Do Something» բարեգործական կազմակերպության տնօրեն Ջոն Դին: Նույն օրը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ նախագահի անունից «Պատվո շքանշաններ» կհանձնի Յան Գիլանին, Թոնի Այոմիին, Ջոուֆ Դաունսին եւ Ջոն Դիին: