Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ԱԿՏԻՎ ՇՓՈՒՄՆԵՐ Է ՍԿՍԵԼ ԿՈՒԲԱՅԻ ՀԵՏ

Հոկտեմբեր 01,2009 00:00

\"\"ԱՄՆ պետքարտուղարի՝ Արեւմտյան կիսագնդի հարցերով օգնականի տեղակալ Բիսա Ուիլյամսը մեկնել է Հավանա՝ Կուբայի իշխանության ներկայացուցիչների հետ բանակցություններ վարելու նպատակով, ինչի մասին ավելի վաղ հայտարարված չի եղել: Այդ մասին տեղեկացրել է AP գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկյան արտաքին քաղաքականության գերատեսչության ներկայացուցիչներին: Վերջիններիս ասելով, Ուիլյամսը բանակցություններ է վարել մասնավորապես Կուբայի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Դագոբերտո Ռոդրիգեսի հետ: Ու թեեւ բանակցությունների մանրամասների մասին ոչինչ չի հաղորդվում, այդուհանդերձ, դիվանագետները շեշտել են, որ այդ մակարդակով ամերիկա-կուբայական շփումներն «առաջինն են վերջին տարիների ընթացքում»: AP-ի մատուցմամբ, ամերիկացի դիվանագետի այցը Ազատության կղզի տեւել է վեց օր:

«BBC»-ին էլ տեղեկացնում է, որ նախօրեին, 2003թ.-ից ի վեր առաջին անգամ, Կուբա է այցելել նաեւ Եվրամիության անդամ երկրի՝ Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը (նկարում): Այցի ընթացքում նա բանակցություններ է վարել Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոյի, նաեւ նրա եղբոր՝ Ֆիդելի հետ: Հիշեցնենք, որ 2003թ.-ին ԵՄ-ն դիվանագիտական պատժամիջոցներ էր կիրառել Կուբայի նկատմամբ, որոնք սառեցվել էին 2005 եւ չեղյալ էին համարվել 2008 թվականներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել