«ՌԻԱ-Նովոստի» գործակալության փոխանցմամբ, Նովոսիբիրսկում ձերբակալվել է այդ քաղաքի մի բնակիչ, որը հարբած վիճակում, ոստիկանության ավագ լեյտենանտի վերնաշապիկ ու սպորտային անդրավարտիք հագած փորձել էր քաղաքի բանուկ խաչմերուկներից մեկում կարգավորել երթեւեկությունը: Ձեռքի շարժումներով նա հրահանգել էր մեքենաների վարորդներին կանգնել, մյուսներին՝ շարժվել: Նրա «ջանքերի շնորհիվ» խաչմերուկը խցանվել էր: Ճանապարհային ոստիկանի դերը ստանձնած քաղաքացին ձերբակալվել էր ոստիկանության կողմից եւ բերման ենթարկվել շրջանի կենտրոնական ոստիկանություն, որտեղ խոստովանել էր, որ ոստիկանի վերնաշապիկը պատկանում է իր հետ նույն բնակարանում ապրող՝ ոստիկանության աշխատակից հանդիսացող իր հեռավոր ազգականին: