Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՄՓՈՓՈՒՄ»

Հոկտեմբեր 01,2009 00:00

Երեկ ԱՆ ՔԿՀ մամուլի քարտուղար Ա. Բաբայանը տեղեկացրեց, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում 2009թ. սեպտեմբերի 19-29-ն ընկած ժամանակահատվածում իրականացված խուզարկությունների եւ այլ գործողությունների արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել են 24 լիտր ոգելից խմիչք, որից 22 լիտրը՝ ինքնաշեն, 73 բջջային հեռախոս եւ 94 կտրող-ծակող առարկաներ: Քաղաքացիական բժշկական հաստատություններ է տեղափոխվել 2 դատապարտյալ, իսկ քաղաքացիական բժշկական հաստատություններից քրեակատարողական հիմնարկներ է վերադարձել բուժման նպատակով նախկինում տեղափոխված 4 դատապարտված կամ կալանավորված անձ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել