Մարդու իրավունքների պաշտպանությունը եւ աջակցությունը պետք է առաջնային լինեն լրագրության համար, հատկապես՝ երբ երկրում ընթանում են նախագահական ընտրություններ: Այսպիսի թեզ է առաջադրվել Ղրիմում իրավապաշտպան կազմակերպությունների կողմից անցկացված սեմինարի ժամանակ:
Իրավապաշտպանները քննարկել են Ուկրաինայում Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմած քաղաքացիների թիվը, որը հանգեցնում է ոչ լիարժեք մարդու իրավունքների պաշտպանություն՝ տվյալ պետությունում: Եվրոպական դատարանի Ուկրաինայի ներկայացուցիչ Լյուդմիլա Շեւչուկի խոսքերով, 1998 թվականից ուկրաինացի քաղաքացիների կողմից Ստրասբուրգ է ներկայացվել մոտ 20 հազար բողոք: Բողոքների շարքում, որոնք դրվել են քննարկման, մեծամասնություն են կազմում այն որոշումները, որոնք ի կատար են ածվել հօգուտ գանգատաբերների, այսինքն՝ Ուկրաինան դրանք տանուլ է տվել: Լյուդմիլա Շեւչուկը աճը բացատրում է ուկրաինական ոչ լիարժեք օրենսդրությամբ:
Լրագրողի դերը այս գործընթացում չի կարելի նվազեցնել, բացատրում է առաջնային իրավապաշտպան կազմակերպության համաուկրաինական «Գիտենք մարդու իրավունքները» կրթական ծրագրի ղեկավար Կոնստանտին Ռեուցկին. «Ցավոք, ուկրաինացիները շատ քիչ գիտեն իրենց իրավունքների մասին: Մենք ուզում ենք, որպեսզի լրագրողներն իմանան մարդու իրավունքների չափորոշիչների մասին: Մասնավորապես՝ ինչ է նշանակում խախտում եւ ինչը չի համարվում խախտում, պաշտպանության ինչպիսի մեխանիզմներ գոյություն ունեն եւ ինչպես դրանցից կարող է օգտվել շարքային քաղաքացին»: