«Ապավեն» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանի կարծիքով, հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման դեպքում Հայաստանի համար դուռ կբացվի դեպի Թուրքիայի միջերկրածովյան նավահանգիստներ, որոնք ունեն բեռների ընդունման մեծ հզորություններ: Նրա խոսքերով, Փոթիի նավահանգստում նավերը կարող են ընդունել առավելագույնը 600 կոնտեյներ, իսկ Միջերկրական ծովի նավահանգստի նավերը կարող են ընդունել մինչեւ 2500 կոնտեյներ: Ըստ Գ. Աղաջանյանի, սահմանի բացումը կհանգեցնի նրան, որ Հայաստանից դուրս եւ դեպի հանրապետություն ավտոմոբիլային փոխադրումների հոսքը Վրաստանի տարածքով կկրճատվի առնվազն 50 տոկոսով, իսկ Հայաստանից Վրաստանով երկաթուղային փոխադրումների ծավալը՝ մոտ 30 տոկոսով: