Թուրքիայի Ախիսար քաղաքում շարունակվում է մինչեւ 16 տարեկանների շախմատի համաշխարհային օլիմպիադան:
Հայաստանի տղաները վեցերորդ տուրում 3:1 հաշվով հաղթանակ տարան Անգլիայի իրենց հասակակիցների նկատմամբ եւ 14, 5 թիմային միավորով ընթանում են 7-րդ հորիզոնականում: Իսկ առաջատարների եռյակը կազմում են Հնդկաստանը՝ 17,5 միավոր, Ռուսաստանը եւ Ադրբեջանը՝ 16,0-ական:
Երեկ Ախիսարում հանգստյան օր էր: Այսօր՝ 7-րդ տուրում, Հայաստանի պատանեկան հավաքականի մրցակիցը լինելու է նույնպես 14,5 միավոր վաստակած Վրաստանը: