«Հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանն ուղղված Մադրիդյան սկզբունքների թարմացված տարբերակը պատրաստ է եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այն կներկայացնեն կողմերին՝ տարածաշրջան կատարելիք հերթական այցի ընթացքում»,- «Trend»-ի փոխանցմամբ, երեկ հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը: Վերջինս ասել է, թե այդ փաստաթղթի վրա համանախագահներն աշխատել են հուլիսի 25-26-ը՝ Կրակովում տեղի ունեցած ԵԱՀԿ ՄԽ համանախագահների աշխատանքային հանդիպման ժամանակ: Մերզլյակովի խոսքերով, ՄԽ անդամները Ադրբեջան կայցելեն մեկ շաբաթից: Բաքվում ՄԽ-ն կաշխատի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ հոկտեմբերի 10-ին Քիշնեւում կայանալիք հանդիպումը նախապատրաստելու համար: