Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՅՍՕՐ ԿՀՐԱՊԱՐԱԿՎԻ ՎՐԱՑ-ՌՈՒՍԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ ԶԵԿՈՒՅՑԸ

Սեպտեմբեր 30,2009 00:00

2008թ. օգոստոսին Վրաստանում տեղի ունեցած հակամարտության հետաքննություն իրականացնող միջազգային անկախ առաքելությունը այսօր՝ սեպտեմբերի 30-ին, կհրապարակի իր զեկույցը: Սպասվում է, որ եվրոպական փորձագետները պատերազմ սկսելու մեջ կմեղադրեն Թբիլիսիին, իսկ Մոսկվան կենթարկվի քննադատության՝ դրան ոչ համարժեք արձագանքելու համար: Այսօր Բրյուսելում առաքելության ղեկավար Հայդի Թալյավինին, որը 2002-2006թթ. եղել է Վրաստանում ՄԱԿ-ի ներկայացուցիչը, մի քանի ամսվա աշխատանքի արդյունք հանդիսացող իր զեկույցը կփոխանցի ԵՄ անդամ երկրների դեսպաններին, իսկ փաստաթղթի պատճենները՝ ՌԴ-ի, Վրաստանի, ԵԱՀԿ-ի եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչներին: «Newsru»-ի աղբյուրների մատուցմամբ, Թալյավինիի հաշվետվությունը կհրապարակվի չնայած այն մտավախություններին, թե՝ 900 էջանոց փաստաթղթում պարունակող տեղեկատվությունը կարող է համատեքստից դուրս բերված լինել ու հանգեցնել տարածաշրջանում նոր լարվածության:

Աղբյուրի փոխանցմամբ, փաստաթղթի քննարկում՝ ԵՄ անդամ երկրների, ինչպես նաեւ ՌԴ-ի, Վրաստանի, ԵԱՀԿ-ի եւ ՄԱԿ-ի դիվանագետների մասնակցությամբ, նախատեսված չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել