Երեքշաբթի օրը երկօրյա այցով Բրյուսել է մեկնել Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատը: Ինչպես տեղեկացնում է ԼվՑպՐՒՈՍր-ը, Մոլդովան պատրաստվում է Բրյուսելում Եվրամիության առջեւ բարձրացնել Մերձդնեստրից ռուսական զորքերի դուրսբերման հարցը: Մոլդովայի իշխանությունները խոսում են չճանաչված հանրապետությունում խաղաղապահ ուժերը քաղաքացիական դիտորդների միջազգային առաքելությամբ փոխարինելու մասին: Մոլդովայի արտաքին գործերի եւ եվրոպական ինտեգրացիայի նախարար Յուրի Լյանկեն, որն այդ այցի ընթացքում ուղեկցելու է երկրի վարչապետին, հայտարարել է, որ Մերձդնեստրում խաղաղապահ ուժերի փոխարինման հարցը նոր կառավարության ծրագրային դրույթներից մեկն է, ուստի՝ իշխանությունները պատրաստվում են դրա հնարավորությունն ու հեռանկարներին վերաբերող հարցը քննարկել ԵՄ-ի հետ: ԱԳՆ ղեկավարը միաժամանակ ընդգծել է, թե Մոլդովան մնում է չեզոք պետություն, իսկ իշխանության այդ նախաձեռնությունը միանգամայն համապատասխանում է չեզոքության սկզբունքներին: Լյանկեն նաեւ ասել է, թե Բրյուսելում կքննարկվեն ու կվերլուծվեն Եվրամիության եւ Մոլդովայի հարաբերությունները: Ի դեպ, Մոլդովան հույս ունի Բրյուսելում քննարկել նաեւ այդ երկիրը ԵՄ ասոցացված անդամության, Մոլդովայի քաղաքացիների համար ԵՄ-ի հեշտացված վիզային ռեժիմի, ազատ առեւտրի եւ այլ համաձայնագրեր կնքելու հարցը: