Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒ ՆԱՏՕ-Ն ԿՎԵՐՍԿՍԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Սեպտեմբեր 30,2009 00:00

\"\"Ռուսաստանը հնարավոր է համարում ՆԱՏՕ-ի հետ հակահրթիռային պաշտպանության միասնական համակարգ ստեղծելու հեռանկարը: ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ-ի փոխանցմամբ, այդ մասին երեքշաբթի օրը Մոսկվայում կայացած ասուլիսում հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքում ՌԴ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռագոզինը (նկարում): «Եթե պարզություն մտնի Վաշինգտոնի ծրագրերում, եթե մենք հասկանանք, որ իրականում հակահրթիռային պաշտպանության եվրոպական նախաձեռնությունը ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության մարտավարության մի մասը չէ, ապա նման ջանքերը հնարավոր են»,- ասել է Ռագոզինը՝ միաժամանակ հավելելով, թե դրա մասին խոսելը դեռ վաղաժամ է: Նա միաժամանակ հայտարարել է, որ սեպտեմբերի 30-ին Բրյուսելում դեսպանների մակարդակով տեղի է ունենալու Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստ, որտեղ քննարկվելու է նաեւ ՌԴ-ի եւ Ալյանսի միջեւ հակահրթիռային պաշտպանության շուրջ համագործակցության վերսկսման հարցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել