Երեքշաբթի օրը Աֆղանստանի հարավում տեղի է ունեցել ահաբեկչական ակտ, որի զոհ են դարձել ամենաքիչը 12 եւ վիրավորվել 15 խաղաղ բնակիչներ: Կանդագար գավառի Մայվանդ հատվածով ուղեւորատար ավտոբուսի անցնելու պահին պայթել է ճանապարհի վրա տեղադրված պայթուցիկ սարքը: Զոհերի թվում կան կանայք եւ երեխաներ: Ծանր վիճակում գտնվող մի քանի վիրավորներ տեղափոխվել են ՆԱՏՕ-ի ռազմական հենակետ: Այս մասին տեղեկացնում է ԼՁԸՀ
-ՁԸհհ-ը: Աղբյուրի փոխանցմամբ, 2001թ. «Թալիբան» ռեժիմի տապալումից հետո բռնություններն Աֆղանստանում այս տարի հասել են իրենց գագաթնակետին: ՄԱԿ-ի տվյալներով, առաջին վեց ամիսների ընթացքում երկրում զոհվել է ավելի քան հազար խաղաղ բնակիչ, որը քառորդ անգամ շատ է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Նախնական վարկածով, պայթյունի պատասխանատուն հենց թալիբներն են, որոնք էլ սովորաբար ճանապարհներին ռումբեր են տեղադրում՝ ՆԱՏՕ-ի զինծառայողներին ոչնչացնելու համար: