Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

55,7 ՄԼՆ-Ի ԽԱԽՏՈՒՄ՝ ԵՐԿՈՒ ՄԱՐԶՈՒՄ

Սեպտեմբեր 30,2009 00:00

Երեկ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում քննարկվել են 2009 թվականի առաջին կիսամյակում ՀՀ ֆինանսների նախարարության ներքին աուդիտի գնահատման եւ ֆինանսական վերահսկողության վարչության տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացրած ստուգումների արդյունքները: Ըստ նախարարության տարածած հաղորդագրության՝ Շիրակի մարզպետարանում հայտնաբերվել են 20 միլիոն, իսկ Արմավիրի մարզպետարանում՝ 35,7 միլիոն դրամի խախտումներ՝ «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի, կրթական եւ սոցիալական ոլորտների վերաբերյալ ՀՀ կառավարության սահմանած կարգերի, կնքված պայմանագրերի պայմանների կամ դրանցով նախատեսված ծավալների եւ այլ բնույթի խախտումներ: Նշված մարզերի մի շարք համայնքներում խախտվել են Հողային օրենսգիրքը, «Գնումների մասին», «Հաշվապահական հաշվառման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքները: Նշված երկու մարզերում էլ «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքի եւ մարզպետարանի կանոնադրության մեջ անհամապատասխանություններ կան: Համատարած են հողի հարկի եւ գույքահարկի բազաների անճշտությունները, ծայրամասային համայնքներում հողերի վարձակալական պայմանագրերի իրավական վավերացման խախտումները:

Թե ինչ է սպասվում խախտումաշատ մարզերի ղեկավարներին, դեռ պարզ չէ. նախարարությունում սպասում են հնարավոր լուծումների վերաբերյալ առաջարկների:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել