Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՅՍ ՏԱՐԻ ՉԵՆ ՓՈԽԱՐԻՆՎԻ

Սեպտեմբեր 30,2009 00:00

Ֆինանսական ճգնաժամի հետեւանքով, այս տարի ժամանակավորապես դադարեցվել է երթուղային տաքսիները ավտոբուսներով փոխարինելու ծրագիրը: Այս մասին «Առավոտին» տեղեկացրեց քաղաքապետարանի տրանսպորտի վարչության գլխավոր մասնագետ Կարեն Հակոբյանը: Ճանապարհային երթեւեկության բեռնաթափման ծրագրի շրջանակում ընդհանուր առմամբ 71 ավտոբուս փոխարինել է 157 միկրոավտոբուսների՝ 6 երթուղիներում: «Այս տարի միայն 4-րդ երթուղում 12 նոր «Նեման» մակնիշի փոխադրամիջոցներ են երթուղի մտել, բայց ոչ փոխարինման ձեւով»,- ասաց Կ. Հակոբյանը: Ծրագրի շրջանակներում ավտոբուսներ էին ներկրվել Հայաստան՝ դեռեւս 3 տարի առաջ, ներկրման ծախսերից տրանսպորտի վարչությունը տեղեկություններ չունի, քանի որ նման հարցերով իրենք չեն զբաղվում: «Առավոտի» հետ զրույցում տրանսպորտի վարչության պետ Արման Միրիջանյանն էլ ասաց. «Մենք աշխատում ենք այն ընկերությունների հետ, որոնք սեփական միջոցներով են ներդրումներ եւ ներկրումներ իրականացնում, տրանսպորտի վարչությունն էլ հոգում է փոխադրամիջոցների ընդգրկումը՝ համապատասխան երթուղիներ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել