Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՊԱՏՎԱՍՏՎԵՆՔ ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ

Սեպտեմբեր 30,2009 00:00

Ամենայն հավանականությամբ, A/H1N1 գրիպի կանխարգելման նպատակով պատվաստանյութը Հայաստան կհասնի հոկտեմբեր ամսին: Այս մասին «Ա1+»-ին հայտնել է առողջապահության նախարարի առաջին տեղալ «Խոզի գրիպի» դեմ պայքարի օպերատիվ հանձնաժողովի նախագահ Հայկ Դարբինյանը: Նշենք, որ մեր առողջապահության նախարարությունը արդեն դիմել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ), ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնության առողջապահության եւ սոցիալական զարգացման նախարարությանը՝ տրամադրելու այդ պատվաստանյութը, որի սինթեզման աշխատանքներն ավարտվել են: Առողջապահության փոխնախարարի խոսքերով, երբ պատվաստանյութը ներկրվի, կսկսվեն կանխարգելիչ պատվաստումները: Նա ասել է նաեւ, որ ԱՀԿ-ն H1N1-ի դեմ պատվաստանյութը կտրամադրի անվճար, իսկ մնացած մասը նախարարությունը կգնի: Նկատենք, որ Չինաստանը եւ ԱՄՆ-ն արդեն ունեն այդ պատվաստանյութը եւ ներարկում են խոցելի խմբերին: Տեղեկացնենք նաեւ, որ, ԱՀԿ-ի տվյալներով՝ սեպտեմբերի 18-ի դրությամբ ամբողջ աշխարհում արձանագրվել է մոտ 300 հազար H1N1-ով գրիպի դեպք, որից մոտ 4 հազարն արդեն մահացել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել