Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՆ ՆԱԽԿԻՆ ԵՎ ՆԵՐԿԱ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ

Սեպտեմբեր 30,2009 00:00

\"\"

Երեկ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացին եւ ներկայացնելով Կոնգրեսի դիրքորոշումը, հայտարարել է, թե դրա պատասխանատվությունը
կրում են երկու պաշտոնյաներ, կլանի երկու անբաժանելի ներկայացուցիչներ՝ նախկին եւ ներկա նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Զուրաբյանն ասել է, թե Քոչարյանն այսօր լռում է, որովհետեւ քաջ գիտի, որ Սերժ Սարգսյանն անում է այն, ինչ ժամանակին մշակել է ինքը: «Հայ-թուրքական կարգավորման ներկա կոնցեպցիան վերջին 10-12 տարվա քաղաքականության հետեւանք է, եւ Ռոբերտ Քոչարյանի ժամանակվանից սկսված հայ-թուրքական գաղտնի բանակցությունների արդյունքն այսօր ներկայացված Արձանագրություններն են»,- ասել է Կոնգրեսի
համակարգող Լեւոն Զուրաբյանը։
Կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել