Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԴԱԴԱՐԵ՞Ն ԱՆՏԵՂԻ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԸ

Սեպտեմբեր 30,2009 00:00

ՀԱԿ-ի հետ համագործակցող ՍԴՀԿ-ն ՀՅԴ-ի հետ համատեղ արտերկրում հայտարարություններ է անում, բանաձեւեր ընդունում ու հանրահավաքներ անցկացնում, ինչպես եղավ սեպտեմբեր 27-ին՝ Գլենդելում: Սակայն այս փաստին ՀԱԿ համակիր մամուլը չի արձագանքում նույն կերպ, ինչպես արձագանքեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի՝ սեպտեմբերի 28-ին արած հայտարարությանը, թե հայ-թուրքական արձանագրությունների դեմ շուտով միավորելու են իրենց ջանքերը ՀՅԴ-ի հետ: Սա դիտարկվեց իբրեւ ապացույց, որ կա իշխանական ծրագիր՝ միավորել ՀՅԴ-ին ու «Ժառանգությանը»: Մեր խնդրանքով անդրադառնալով այս երկակի մոտեցմանը՝ երեկ «Արցախ» ակումբում հյուրընկալված «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանն ասաց. «Այս գնահատականները կարծես շարունակում են այն գիծը, ՀԱԿ-ի որոշ ուժերի կամ անձանց ձգտումը՝ ուղղակի ձուլել կամ միավորել «Ժառանգությունը» ՀԱԿ-ին: Այնինչ «Ժառանգությունը» հետեւողականորեն իր գործն է անում՝ ուշադրություն չդարձնելով, որ մեկն ասում է, թե մենք արտերկրի պատվերնե՜րն ենք կատարում, մյուսը՝ թե արբանյա՜կ ենք դառնում, թռչող ափսե՜ կամ չգիտեմ ինչ»: Ըստ նրա՝ իրականում «Ժառանգությունն» ուղղակի փորձում է իր դեմքը պահել. «Եվ այն հարցերում, որոնք վերաբերում են պետականությանն ու ազգային խնդիրներ են՝ «Ժառանգությունն» ուղիղ շարունակում է իր ճանապարհը: Ու կարծում եմ, ՀԱԿ-ի այն ուժերը, որոնք ե՛ւ ավելի ինտելեկտուալ են, ե՛ւ պատրաստակամ են շարունակել հետեւողական պայքար մղել՝ դա կհասկանան ու կվերջացնեն այդ անտեղի հարձակումները»:

«Ժառանգություն» խմբակցության քարտուղարը նշեց, թե ՀԱԿ-ը բավական կառուցողական է քննադատում հայ-թուրքական արձանագրությունները, եւ դրանք որոշ մասով համընկնում են իրենց գնահատականներին. «Ես կցանկանայի, որ ՀԱԿ-ն աներ քայլ առաջ գոնե այս հարցերում, ոչ թե ասենք՝ դուք մեզ միացեք, մենք ձեզ միանանք, այլ՝ իրապես հավասարը հավասարի պես այս ճակատը կարողանանք պահենք եւ թույլ չտանք իշխանություններին ստորագրել այն, ինչ արդեն նախաստորագրված է»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել