Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ «ՍԻՆԴՐՈՄԸ»՝ «ՄԻՍՍ ԻՆՏԵՐԿՈՆՏԻՆԵՆՏԱԼՈՒՄ»

Սեպտեմբեր 29,2009 00:00

Հայ գեղեցկուհու մայրը մեղադրում է

\"\"
«Միսս ինտերկոնտինենտալի» հաղթող Անելլի Կուենտերոն:

Սեպտեմբերի 27-ին Մինսկում կայացավ 38-րդ «Միսս ինտերկոնտինենտալ» մրցույթը, որին մասնակցում էր 56 երկիր: Միջոցառումն իր ներկայությամբ պատվել էր Բելառուսի նախագահը: Այս երկիրը ջանք չէր խնայել աշխարհին շքեղ շոու ներկայացնելու համար:

\"\"Մրցույթի կանոնների համաձայն, հաղթողը՝ վենեսուելացի Անելլի Կուենտերոն ստացավ 720 ադամանդներով զարդարված, 361 000 դոլար արժողությամբ Oriental Holy Water անունով թագը եւ $35 000: Առաջին «Վիցցե միսս», բնականաբար, ճանաչվեց Բելառուսի ներկայացուցիչ Մարիա Էսմանը, երկրորդ «Վիցցե միսս»՝ Պուերտո Ռիկոյից Ռոզանե Պադրո Մելենդեսը, երրորդը լեհ Աննա Տարնովսկան էր, 4-րդը՝ Կյուրասաոյի ներկայացուցիչ Քեյլա Ռիչարդսը:

\"\"«Միսս ինտերկոնտինենտալում» Հայաստանը ներկայացնում էր 21-ամյա Լիլիթ Ներսիսյանը, որը հուլիսին մասնակցել է «7 մայրցամաքների միսս» միջազգային մրցույթին: Լիլիթը 2000 թվականից ի վեր մասնակցել է Հայաստանում անցկացված տարբեր մրցույթների: Նա ավարտել է Երեւանի տնտեսագիտական համալսարանի ֆինանսների ֆակուլտետի «ապահովագրական գործ» բաժինը: Ցավոք, Լ. Ներսիսյանը անգամ կիսաեզրափակիչ չանցավ եւ չհայտնվեց 15-յակում:

Մրցույթը հեռարձակվում էր «Շանթ» հեռուստատեսությամբ: Լիլիթի մայրը եթերում հայտնեց, թե դստեր անհաջողությունների պատճառը Նիգերիայի ներկայացուցիչն է, որը ոչնչացրել է դստեր լուսանկարները. եւ եթե, նրա խոսքով, Հայաստանի ներկայացուցիչները հետամուտ լինեին այս հարցով, ապա նիգերուհին հաստատ կզրկվեր մրցույթին մասնակցելու իրավունքից: Ընդհանրապես, այս մրցույթում առկա էր մի միտում. այն «սեւերի» հաղթարշավ էր հիշեցնում: 56 աղջիկներից միայն 10-ն էր շիկահեր, մյուսները կամ սեւամորթ էին կամ սեւահեր: Քիչ չէին նաեւ կարճահասակ եւ թմբլիկ գեղեցկուհիները: Մրցույթին մասնակցում էին այնպիսի էկզոտիկ երկրների ներկայացուցիչներ, որոնց թվում էին Հոնդուրասը, Զիմբաբվեն, Մարտինիկան եւ այլն…

«Լավագույն ազգային տարազ» ճանաչվեց Պերուի գեղեցկուհու հագուստը, լավագույն կազմվածքը պանամուհունն էր, «Միսս մտերմություն» տիտղոսը, թերեւս, քաղաքական նկատառումներից ելնելով տրվեց Բելառուսին, ամենաֆոտոգենիկը Մարտինիկան էր:

Մրցույթը վարում էին սուպերմոդել Եկատերինա Դոմանկովան՝ Դիմիտրի եւ Գեորգի Կոլդուն եղբայրների հետ, ժյուրիի կազմում էին OHT հեռուստաընկերության ղեկավար Գրիգորի Կիսելը, Գեղեցկության միջազգային կազմակերպության եվրոպական մասի ղեկավար Դիտլոֆ Թերսիսը, «Միսս ինտերկոնտինենտալ-2008» Քրիստինա Կամարգոն եւ այլք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել