Լրահոս
Օրվա լրահոսը

Հինգերորդ տեղում

Սեպտեմբեր 29,2009 00:00

Անտվերպենում շախմատի «InventiChess 2009» միջազգային մրցաշարը հատեց եզրագիծը: Գրոսմայստերական մրցաշարում, որին մասնակցում էր տասը հոգի, միանձնյա առաջատար դարձավ Իսրայելի ներկայացուցիչ Էմիլ Սուտովսկին, որը 9 հնարավորից իր անվան դիմաց գրանցեց 7,0 միավոր:

Հայաստանցի գրոսմայստեր, շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող Գաբրիել Սարգսյանը ցույց տվեց հիսուն տոկոսանոց արդյունք:

Ամփոփիչ մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ունի:

1. Էմիլ Սուտովսկի (Իսրայել) 7,0

2. Էտյեն Բակր (Ֆրանսիա) 5,5

3. Կրիշնան Սասիկիրան (Հնդկաստան ) 5,5

4. Բարտոշ Սոչկո (Լեհաստան) 5,0

5. Գաբրիել Սարգսյան (Հայաստան) 4,5

6. Հան Թիման (Հոլանդիա) 4,5

7. Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) 4,5

8. Անտոանետա Ստեֆանովա (Հունգարիա) 4,0

9. Բարթ Միխելս (Բելգիա) 2,5

10. Դեւիդ Հաուել (Անգլիա) 2,0:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել