Թուրքիայի Ախիսար քաղաքում շարունակվում է շախմատի մինչեւ 16 տարեկանների համաշխարհային օլիմպիադան, որտեղ Հայաստանը ներկայացնում են Սամվել Տեր-Սահակյանը, Հայկ Վարդանյանը, Վահե Բաղդասարյանը, Ռոբերտ Աղասարյանը եւ Տիգրան Ս. Պետրոսյանը:
Արդեն անցկացվել է չորս տուր: Մեր տղաները Թուրքիայի հավաքականների հետ անցկացրած հանդիպումներից երկուսում հաղթել են, մեկում գրանցել ոչ-ոքի, սակայն վերջինում 1,5:2,5 հաշվով զիջել են Ռուսաստանի թիմին եւ մրցաշարային աղյուսակում ընթանում են յոթերորդ հորիզոնականում:
Հերթական՝ հինգերորդ տուրում մեր տղաներն ուժերը չափելու էին Հունգարիայի իրենց հասակակիցների հետ: