Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՍՏԵՂԾՎԻ «ՀԱՐԱՎԱՏԼԱՆՏՅԱՆ ԴԱՇԻՆՔ»՝ Ի ՀԱԿԱԿՇԻՌ ՆԱՏՕ-Ի

Սեպտեմբեր 29,2009 00:00

\"\"Լիբիայի նախագահ Մուհամար Քադդաֆին անցած շաբաթ օրը ելույթ է ունեցել Վենեսուելայի Մարգարիտա կղզում տեղի ունեցած «Հարավային Ամերիկա-Աֆրիկա» 2-րդ գագաթաժողովում եւ Հարավատլանտյան ռազմական միություն ստեղծելու կոչ է արել: Իր ելույթում Քադդաֆին քննադատել է «տերերի եւ ստրուկների հարաբերությունները», որոնք, նրա կարծիքով, հաստատվել են «Հարավի նկատմամբ՝ հյուսիսի կողմից»: «Հարավում են կենտրոնացած հարստությունները, հանքահորերը, բայց դրանք օգտագործվում են հյուսիսի կողմից»,- ասել է Լիբիայի առաջնորդը՝ կարծիք հայտնելով, թե «բոլոր արտոնություններից օգտվող հյուսիսային պետություններից» հարավամերիկյան եւ աֆրիկյան պետությունների շահերի պաշտպանության համար անհրաժեշտ է ստեղծել հարավատլանտյան ռազմական դաշինք՝ ՆԱՏՕ-ի նմանությամբ:

«ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի մատուցմամբ, Քադդաֆիի առաջարկը պաշտպանել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը: Երկու առաջնորդները միասին դիմել են Հարավային Ամերիկայի եւ Աֆրիկայի 30 երկրներին՝ միավորվելու եւ ամրապնդելու իրենց տնտեսական եւ քաղաքական կապերը: Գագաթաժողովում Լատինական Ամերիկայի եւ Աֆրիկայի պետությունները նաեւ հայտարարություն են ընդունել, որով ԱՄՆ-ից պահանջել են վերջ տալ Կուբայի նկատմամբ 50 տարի շարունակվող առեւտրային եւ ֆինանսական շրջափակմանը՝ այն համարելով միջազգային իրավունքը խախտող գործողություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել