Ֆիլիպիններում տեղի ունեցած «Կեթսանա» հրաբխի պայթյունի արդյունքում զոհվել է 86 եւ անհայտ կորել՝ 32 մարդ: Անցած շաբաթավերջին Մանիլայում տեղի ունեցած աղետը ընդգրկել է երկրի մի քանի շրջաններ, եւ միայն 6 ժամվա ընթացքում 340 մմ նստվածք է թողել, որը վերջին 40 տարիներին գրանցված ռեկորդային ցուցանիշ է: Աղետի արդյունքում գետերը դուրս են եկել ափերից, խափանվել են ճանապարհները: Երկրի ոստիկանության եւ բանակի ուժերի կողմից տարհանվել են հազարավոր մարդիկ, որոնողական աշխատանքները շարունակվում են, աղետի հասցրած վնասի չափերը՝ ճշտվում: