Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ում Ռուսաստանի հարցը կլսվի հինգշաբթի օրը

Սեպտեմբեր 29,2009 00:00

ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում Ռուսաստանի պատվիրակությանը ձայնից զրկելու հարցը կքննարկվի ոչ թե առաջիկա չորեքշաբթի օրը, ինչպես նշվել էր ավելի վաղ, այլ հոկտեմբերի 1-ին, օրվա առաջին կեսին: Այդ մասին, «Newsru»-ի փոխանցմամբ, երեկ ԵԽԽՎ Բյուրոյի նիստի ավարտից հետո հայտարարել է ԽՎ-ում ՌԴ պատվիրակության ղեկավար Կոնստանտին Կոսաչեւը: Նա խոստացել է, որ ռուս պատգամավորները չեն մասնակցի իրենց լիազորությունների վերանայման հարցի քննարկմանը եւ նիստերի դահլիճ չեն էլ մտնի: Ավելին, նրա ասելով, եթե ԵԽԽՎ-ն տուրք տա «մարգինալների գորշ մասսաներին» եւ քվեարկի Ռուսաստանին ձայնի իրավունքից զրկելու օգտին, «ապա ՌԴ պատվիրակությունն ամբողջ կազմով կլքի Ստրասբուրգը եւ չի վերադառնա այնտեղ այնքան ժամանակ, մինչեւ այդ որոշումը չվերանայվի»: «Սա արդեն հակամարտություն է ոչ թե ԵԽԽՎ-ի եւ ՌԴ-ի, այլ՝ ԵԽԽՎ-ի եւ վրացական պատվիրակության միջեւ, որը վեհաժողովին որոշում է պարտադրում՝ քանդելով Ռուսաստանի եւ ԵԽ միջեւ համագործակցությունն ու վեհաժողովին անկյուն քշելով: Հիմա ԵԽԽՎ-ի գլխացավանքը հենց դա է»,- ասել է Կոսաչեւը, որը վեհաժողովի անդամ երկրների մեծամասնության կողմից քվեարկությանը մասնակցելու դեպքում ՌԴ պատվիրակության նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին որոշում ընդունելը քիչ հավանական է համարում:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ն բազմաթիվ անգամ Ռուսաստանից պահանջել է չեղյալ համարել Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումը ու միջազգային դիտորդներին թույլ տալ մտնել տարածաշրջան: Մոսկվան, սակայն, հրաժարվել է կատարել այդ պահանջները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել