Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գերմանիայում եւ Պորտուգալիայում ընտրություններ էին

Սեպտեմբեր 29,2009 00:00

\"\"Կիրակի օրը Գերմանիայի Բունդեսթագի ընտրություններում հաղթել է այդ երկրի գործող կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը, որը ստացել է ընտրողների 33,8%-ի քվեն: Այդ երկրի ԱԳ նախարար Վալտեր Շտայնմայերի գլխավորած Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների 23%-ը, Ազատական ժողովրդավարական կուսակցությունը ստացել է քվեների 14,6%, Ձախերի կուսակցությունը՝ 11,9%, «Կանաչները»՝ 10,7%-ը: Անգելա \"\"Մերկելը մտադիր է բանակցություններ վարել ազատական ժողովրդավարների հետ իշխող կոալիցիա ձեւավորելու համար, իսկ ԱԳ նախարարն ընդունել է իր պարտությունն ու հայտարարել է, որ իր կուսակցությունը կդառնա «իշխանություններին ուշադրությամբ հետեւող» ընդդիմություն:

Կիրակի օրը խորհրդարանական ընտրություններ են տեղի ունեցել նաեւ Պորտուգալիայում: Այստեղ եւս հաղթել է իշխող՝ Սոցիալիստական կուսակցությունը, բայց նա, որ այս ընտրություններում կորցրել է իր ընտրազանգվածի 9%-ը, նոր խորհրդարանում եւս բացարձակ մեծամասնություն չի կազմի: Այս կուսակցության օգտին քվեարկել է պորտուգալացիների 36,5%-ը, եւ նա 230 տեղանոց խորհրդարանում կունենա ընդամենը 96 մանդատ: «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի մատուցմամբ, առայժմ պարզ չէ, թե ում բաժին կհասնի օրենսդիր մարմնի եւս 4 մանդատը, որոնց տերերը որոշվելու են ավելի ուշ՝ էմիգրանտների քվեարկության արդյունքում, բայց հստակ է, որ Սոցիալիստական կուսակցությանն այլեւս չի հաջողվի մեծամասնություն կազմել: Ընտրություններում 29,1% քվե ստացած Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, Պորտուգալիայի վարչապետ Ժոզե Սոկրատեշը (նկարում) արդեն հայտարարել է, որ պատրաստ է ստանձնել իրեն տրված պատասխանատվությունը՝ առանց հստակեցնելու, թե մտադիր է ղեկավարել փոքրամասնությա՞ն կառավարությունը, թե՞ կոալիցիա ձեւավորել: Այդ կուսակցությունը խորհրդարանում կունենա 78 պատգամավոր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել