Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իրանը վերջին երկու օրերին նոր հրթիռներ է փորձարկել

Սեպտեմբեր 29,2009 00:00

\"\"Իրանի պետական հեռուստաընկերությունը տեղեկացրել է, որ կիրակի օրը երկրի զինված ուժերը հաջողությամբ փորձարկել են միջին՝ 300-ից 700 կիլոմետր հեռահարության «Շահաբ-1» եւ «Շահաբ-2» հրթիռները, իսկ երկուշաբթի օրը փորձարկվելու է նաեւ «Շահաբ-3» տեսակի հրթիռը, որը, նախատեսված է 2-7 հազար կիլոմետր հեռավորության նշանակետերի դեմ հարձակումներ իրականացնելու համար: BBC-ի փոխանցմամբ, «Շահաբ-3»-ը պոտենցիալ սպառնալիք է Իսրայելի եւ Պարսից ծոցում տեղակայված ամերիկյան ռազմական հենակետերի համար: Վերջին մի քանի օրերին Թեհրանը հայտարարել էր հրթիռային փորձարկումների մի ամբողջ շարքի մասին, եւ համաձայն հրապարակված տվյալների, արդեն փորձարկվել են նաեւ «Տոնդար-69» եւ «Ֆատեհ-110» տեսակի հրթիռներ:

Արեւմտյան փորձագետների կարծիքով, «Ֆատեհ» դասի հրթիռները ընդունակ են հարվածել մինչեւ 170, իսկ «Տոնդարը»՝ մինչեւ 150 կմ տարածության վրա գտնվող թիրախներին: Կարծիք կա նաեւ, թե այս փորձարկումները կարող են էլ ավելի բարդացնել Իրանի եւ Արեւմուտքի առանց այն էլ լարված հարաբերությունները: Միաժամանակ, Իրանի ԶՈՒ ներկայացուցիչ, գեներալ Հուսեյն Սալամին, «News.am»-ի մատուցմամբ, հայտարարել է, թե «այս փորձարկումները ցույց են տալիս, որ Իրանը պատրաստ է կանխել իր նկատմամբ այլ երկրների կողմից ռազմական ցանկացած սպառնալիք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել