Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քննարկումներ հոս եւ հոն

Սեպտեմբեր 29,2009 00:00

«Առավոտը» տեղեկացրել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի եւ այլ անձանց ուղեկցությամբ հոկտեմբերի 1-ից սկսում է «վերպետական, համազգային ուղեւորություն, որի նպատակն է լինել բոլոր այն հայաշատ կենտրոններում», քննարկել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ուղղված նախաստորագրված Արձանագրությունները: Հայաստանի կառավարիչները կլինեն Նյու Յորք, Փարիզ, Լոս Անջելես, Բեյրութ եւ Դոնի Ռոստով քաղաքներում:

Իսկ ահա «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի օժանդակությամբ եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ Հայաստանի մարզերում է կազմակերպում հասարակական քննարկումներ` նվիրված էլի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին: Քննարկումներ կլինեն Արտաշատում, Եղեգնաձորում, Սիսիանում, Մարտունիում, Հրազդանում, Իջեւանում, Վանաձորում, Գյումրիում, Արմավիրում, Աշտարակում:

Երեկ Արտաշատում կայացել է այս շարքի առաջին քննարկումը՝ «Լուռ ապաշրջափակում», «Բաց սահման՝ պահանջատերերի միջեւ», «Արեւմտյան ճակատում՝ անփոփոխ», «Շահումն ու շահողը` անհայտ», «Քայլ ձիով» թեմաների շուրջ: Վերջում մասնակիցները քվեարկել են հետեւյալ երկու հարցերը՝ «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների զարգացման ո՞ր սցենարն եք համարում առավել նախընտրելի» եւ «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների զարգացման ո՞ր սցենարն եք համարում առավել հավանական»:

Տեղեկացնելով այս մասին, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը» չի ներկայացնում քվեարկության արդյունքները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել