Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նամակ Սերժ Սարգսյանին

Սեպտեմբեր 29,2009 00:00

Հայաստանից դուրս ապրող 127 հայեր նամակ են գրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ անդրադարձել հայ-թուրքական նախաստորագրված Արձանագրություններին: Նամակի հեղինակները վստահ են, որ այդ Արձանագրությունները «Հայաստանի գաղութացման իրավական հիմնավորման փորձ են: Հայ-թուրքական բարիդրացիական հարաբերություններ հնարավոր են միայն, եթե Թուրքիան ճանաչի հայերի ցեղասպանությունը, անընդունելի է հարաբերությունների կարգավորումը հայերի ազգային եւ պետական շահերի հաշվին եւ անընդունելի է որեւէ հարցի լուծումը առանց հայ ժողովրդի մեծ մասի՝ Սփյուռքի կարծիքը հաշվի առնելու»: Նամակը ստորագրած 127 հոգուց 105-ը Ռուսաստանից են, մյուսները՝ ԱՄՆ-ից, Կանադայից, Գերմանիայից, Ֆինլանդիայից, Բելառուսից, Էստոնիայից, Վրաստանից, Լիբանանից, Ուկրաինայից: Ամեն երկրից՝ մեկ-երկու մարդ: Սփյուռքի անունից նամակը ստորագրել է նաեւ ՀՀ երեք քաղաքացի: Նամակը բաց է ստորագրման համար: Սույն նախաձեռության հեղինակը ՌԴ Կրասնոդար քաղաքի բնակիչ, հայերի «Երկրամաս» թերթի խմբագիր Տիգրան Թավադյանն է: Նրա հետ հարցազրույցը՝ վաղվա «Առավոտում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել