Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կմեծարեն Մանսուրյանին

Սեպտեմբեր 29,2009 00:00

«Արամ Խաչատրյան» համերգասրահում այսօր կկայանա կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հոբելյանական համերգ: Հանդես կգան Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (դիրիժոր՝ Էդ. Թոփչյան) եւ մենակատարները, այդ թվում կոմպոզիտորի ավստրալաբնակ քույրը՝ երգչուհի Արաքս Մանսուրյանը:

Մեծանուն կոմպոզիտորի ստեղծագործությունները մշտապես գտնվում են արեւմտյան երաժշտագետների եւ արվեստաբանների ուշադրության կենտրոնում, մինչդեռ հայրենիքում, լայն հասարակության շրջանում, Տիգրան Մանսուրյանի անունը ասոցացվում է ընդամենը «Կտոր մը երկինք» ֆիլմի երաժշտության հետ: Պատճառը հավանաբար այն է, որ շուրջ կեսդարյա ստեղծագործական ուղի անցած արվեստագետի մասին անգամ փոքրիկ բրոշյուր չկա հրատարակված: Տիգրան Մանսուրյանի հետ հարցազրույցը՝ առաջիկայում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել