Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՉՄԱՔՐԱԾ՝ ԱՐԴԵՆ ԿԵՂՏՈՏՈՒՄ ԵՆ

Սեպտեմբեր 29,2009 00:00

Պետբյուջեից տրվող սուբվենցիայով (բնապահպանական վճարներից մասհանում) հուլիսի 31-ից մաքրվում էր Կապան քաղաքի միջով հոսող Ողջի գետի հատվածը: Մաքրման աշխատանքներն արդեն ավարտվել են: Այս նպատակի համար առանձնացվել էր 13,89 միլիոն դրամ: Հիմնականում մաքրվել է քաղաքի կենտրոնական փողոցով, Մեղրի-Երեւան միջպետական ճանապարհի երկայնքով անցնող՝ Հունան Ավետիսյան փողոցի կամրջից մինչեւ Դավիթ-Բեկի հրապարակի կամուրջն ընկած Ողջի գետի հատվածը: Այդ աշխատանքներն իրականացրել է մրցույթում հաղթող ճանաչված «ՖԲՋ» ընկերությունը:

Գետը մաքրվել է քարերից, կուտակված ջրաբերուկներից եւ աղբից: Սակայն գետի այդ հատվածը աղբից մաքրելուց ոչ շատ անց կարիք առաջացավ նույն հատվածը կրկին մաքրել: Բնակիչներն առանց վարանելու շտապեցին աղբը կրկին լցնել իրենց համար արդեն որպես աղբատեղի ծառայող Ողջի գետը, այնինչ, մի քանի քայլ այն կողմ աղբամաններ են դրված:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել