Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ

Սեպտեմբեր 29,2009 00:00

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական եւ բույսերի կարանտինի՝ Բագրատաշենի եւ Բավրայի սահմանային հսկիչ կետերի կառուցման աշխատանքներն իրականացնելիս հավելագրումներ կատարելու եւ պետությանը 22 549 280 դրամի վնաս պատճառելու դեպքի առթիվ:

Պարզվել է, որ կառուցման աշխատանքների կատարումն ստանձնել է «ՎԼՀԱՔ» ՍՊ ընկերությունը: Ընկերության տնօրեն Հ. Քեթցյանը 2008թ. հունվարի 26-ի կատարողական ակտերում կեղծ տվյալներ ներառելու միջոցով հավելագրել է փաստացի չկատարված 22.549.280 դրամի աշխատանքներ եւ հսկիչ կետերի կառուցման աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող «Միրզոյան եւ որդիներ» ՍՊԸ աշխատակից Ս. Թովմասյանի օժանդակությամբ խաբեությամբ հափշտակել է պետության դրամական միջոցները:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի՝ բույսերի կարանտինի եւ երկրագործության պետական տեսչության պետ, նախկին ՕԵԿ-ական Վռամ Գյուլզադյանը, հանդիսանալով վերոնշյալ պայմանագրերի կատարման նկատմամբ հսկողություն իրականացնող պաշտոնատար անձ, ստորագրել էր փաստացի չկատարված աշխատանքների հավելագրումներով կատարողական ակտերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել