Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՆԻՄԱՍՏ ՆԵՐԱՐԿՈՒՄՆԵՐ՝ ԿԵՂԾ ԴԵՂԻ ՊԱՏՃԱՌՈՎ

Սեպտեմբեր 29,2009 00:00

Շուկայում հայտնաբերվել է կեղծ աուգմենտին դեղանյութ: Այս դեղափոշու 1 գրամի եւ 200 գրամ լուծույթի մեջ հայտարարագրված ամոքսիլին եւ քլավալանաթթու ակտիվ դեղանյութերի փոխարեն դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը հայտնաբերել է ամպիցիլին: Այս մասին տեղեկացնում է «Ա1+»-ը: Աղբյուրի տեղեկացմամբ, առողջապահության նախարարությունից պարզաբանել են, թե աուգմենտինի փոխարեն ամպիցիլին ներարկելը ինչ հետեւանքներ կարող է ունենալ մարդկանց առողջության համար: Նախարարությունից պատասխանել են, որ այն օրգանիզմին վնաս չի տա, սակայն բուժական ազդեցությունը կարող է կորցնել: Նրանք նշել են նաեւ, որ աուգմենտինը սովորաբար երակ է ներարկվում, իսկ ամպիցիլինը՝ ներմկանային, ուստի տվյալ դեպքում՝ ուղղակի հիվանդները անիմաստ ներարկումներ են կատարել: Նշենք, որ այս դեղամիջոցը օգտագործվում է որպես հակաբորբոքիչ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել