Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԲ-Ն ԿԱՐԵՎՈՐՈՒՄ Է ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ

Սեպտեմբեր 29,2009 00:00

Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Ռոբերտ Տալիերսիոն երեկ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանի հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ Համաշխարհային բանկի՝ 2010-ին Հայաստանում իրականացվելիք ամենակարեւոր միջոցառումներից մեկը կապված է մրցակցային հանձնաժողովի հետ, այն է՝ հանձնաժողովի անկախության եւ կիրարկման կարողությունների բարելավմանը նպաստելը: Ռ. Տալիերսիոյի փոխանցմամբ, ծրագիրն արդեն վավերացված է եւ առաջիկայում կսկսի գործել: Հանձնաժողովի լրատվական ծառայության տեղեկացմամբ, Ա. Շահնազարյանը հայտնել է, որ ՀԲ փորձագետների խորհրդով օրերս ֆինանսների նախարարության հետ համաձայնագիր կկնքվի, համաձայն որի՝ հանձնաժողովի մասնագետները կմասնակցեն պետական գնումների համար անցկացվող մրցույթներին, հնարավոր հակամրցակցային համաձայնությունների մասին վկայող փաստեր տեղում ի հայտ բերելու նպատակով:

Անդրադառնալով հեռահաղորդակցության ոլորտի օպերատորներից մեկի հայտարարությանը՝ 2 տարբեր պետական մարմինների կողմից միեւնույն խնդրին անդրադառնալու վերաբերյալ, ՀԲ պաշտոնյան շեշտել է. «Համաշխարհային բանկի կարծիքը միշտ այն է եղել, որ «Մրցակցության մասին» օրենքը երկրում տնտեսության կարգավորման ամենակարեւոր գործիքը պետք է լինի եւ տարածվի առանց բացառության բոլոր տնտեսվարողների վրա»:

ՀԲ-ն ծրագրի շրջանակներում օժանդակության հիմնական փուլը կսկսի մրցակցության օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ խորհրդատվությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել