Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎԵՐԱՀՍԿԻՉԸ ԿԲԱՐՁՐԱՁԱՅՆԻ՞ ՋՐԱԳԾԵՐԻ ԹԱԼԱՆԻ ՄԱՍԻՆ

Սեպտեմբեր 29,2009 00:00

«Առավոտի» լավատեղյակ աղբյուրների հաղորդմամբ, այս պահին Շիրակի մարզի համայնքապետարաններում ու պետական կառույցներում ստուգումներ անցկացնող Ազգային ժողովի Վերահսկիչ պալատը անչափ հետաքրքրված է մարզի՝ 2007-2009 թվականներին ապամոնտաժված ջրագծերով: Հիշեցնենք, որ խոսքը ալան-թալանի ենթարկված թուջե թանկարժեք խողովակների մասին է, որի ապօրինի ապամոնտաժման մեջ Շիրակի գյուղացիները, մասնավորապես՝ մարմարաշենցիները, երեք տարի առաջ մեղադրում էին նաեւ տարածքային կառավարման նախկին նախարար Հովիկ Աբրահամյանին: Այս մասին «Առավոտը» մի քանի անգամ անդրադարձել է: Մտածել, թե ԱԺ Վերահսկիչ պալատը օբյեկտիվ ստուգումներ կանցկացնի եւ կբարձրաձայնի թալանի հարցը, մարզի բնակիչների կարծիքով՝ առնվազն միամտություն է, հատկապես, որ, ըստ մեր աղբյուրների, Վերահսկիչի ստուգումներին արդեն սկսել են խանգարել նաեւ Շիրակի մարզի որոշ իրավապահներ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել