Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Օրինակ վերցրեք Խաշթառակից

Սեպտեմբեր 26,2009 00:00

\"\"Այս հայտարարությունը փակցված է ՀՀ Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի գյուղապետարանի պատին: Այս տարվա մայիսի 29-ի «Առավոտում» Խաշթառակի մասին հրապարակման մեջ նշել էինք, որ խորհրդային տարիներին գյուղը առանձնահատուկ բնակավայր է եղել՝ Հայաստանի «Հոլիվուդ»: Այստեղ են նկարահանվել հայկական մի շարք սիրված ֆիլմեր՝ «Մենք ենք, մեր սարերը», «Տղամարդիկ», «Ճանապարհ», «Ջրերը բարձրանում են», «Նամակ», «Հուշարձան»: Գյուղապետ Հայկ Քամալյանն էլ շատ էր ուզում գյուղում թատերական խմբակ ունենալ:

Հետխորհրդային Հայաստանում կինոարտադրությունը առանձնապես ակտիվ եւ բարձրարվեստ չէ, բայց Խաշթառակը գտել է բոլորից առանձնանալու, կրկին յուրահատուկ լինելու ձեւը եւ գյուղի բուժկետի սովորական աշխատողին, մեղմ ասած, խիստ պահանջներ է ներկայացնում:

Ապրի Խաշթառակը: Ու շատ լավ կլիներ, եթե այսպիսի խիստ չափանիշներով աշխատանքի ընդունեին հանրապետական նշանակության պաշտոնների հավակնորդներին: Ասենք՝ նախարար, մարզպետ, պետական հաստատության մարզային կառույցի ղեկավար եւ այլն:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել