Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ASICS-ը պաշտոնապես մտավ Հայաստան

Սեպտեմբեր 26,2009 00:00

Երեկ ՀԱՕԿ-ի, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության եւ մարզահագուստի ու մարզակոշիկների՝ աշխարհում ամենախոշոր արտադրողներից մեկի՝ Ճապոնիայի ASICS կորպորացիայի միջեւ ստորագրվեց պայմանագիր, որով վերջինը չորս տարով ստանձնեց Հայաստանի այս երկու մարզական կազմակերպությունների պաշտոնական հովանավորի եւ մարզահագուստի պաշտոնական մատակարարի պարտավորությունները: Պայմանագիրը ստորագրեցին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Արմեն Գրիգորյանը եւ կորպորացիայի գլխավոր տնօրեն Իգոր Ֆոմինը:

Պայմանագրի համաձայն, ASICS-ը Հայաստանում ստեղծելու է նաեւ հանդերձավորման կենտրոն, որի շնորհիվ ՀՀ հավաքականների մարզիկներն ու մարզիչները 2010 թ. Վանկուվերի ձմեռային, 2012 թ. Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերին, ինչպես նաեւ միջազգային պաշտոնական մրցաշարերին կներկայանան այս ֆիրմայի ինչպես մարզական, այնպես էլ շքերթային հանդերձանքով:

ASICS-ը (այս հապավումը թարգմանաբար նշանակում է «Առողջ մարմնում՝ առողջ հոգի») հիմնադրվել է Ճապոնիայում՝ 1949 թվականին: Կորպորացիան իր արտադրանքի վաճառքի ծավալներով աշխարհում 5-րդն է: Այն աջակցել է Նյու Յորքում, Տոկիոյում, Փարիզում, Համբուրգում եւ այլ քաղաքներում անցկացված մարաթոնյան վազքի խոշորագույն միջոցառումներին: Օլիմպիական խաղերի, աշխարհի ու մայրցամաքների մի ամբողջ շարք չեմպիոններ ու մրցանակակիրներ գերադասում են կրել հենց այս ֆիրմայի մարզահանդերձանքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել