Լրահոս
Օրվա լրահոսը

«ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ» TV-ՆԵՐՈՎ

Սեպտեմբեր 26,2009 00:00

«32 ատամ» ակումբի առաջին եթերը 2006թ. դեկտեմբերի 3-ին էր՝ «Նոր ալիք» հեռուստաընկերությամբ: 2007թ. հունվարի 1-ից «32»-ը հեռուստադիտողին ներկայացավ «Հ1»-ով: 2008թ. նոյեմբերից էլ հեռուստանախագիծը տեղափոխվեց «Շանթ»: «32 ատամ» ակումբի 32.am էջում երեկվա դրությամբ նշված է, որ ակումբը սեպտեմբերի 19-ից սկսում է նոր եթերաշրջանը «Շանթի» եթերում: Ըստ «Առավոտի» տեղեկությունների, դա այնքան էլ այդպես չէ, որովհետեւ «32»-ը առաջիկայում փոխադրվելու է «Արմենիա» TV: Արդյո՞ք պատճառը «32 ատամի» տղաների ու «Շանթի» տարաձայնություններն են, թե ֆինանսական խնդիրները, առայժմ չհաջողվեց պարզել. ակումբի պրոդյուսեր Կարեն Բաբաջանյանի բջջայինն «անհասանելի» էր… Երեւի Արամ MP3-ի համերգի պատճառով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել