Լրահոս
Օրվա լրահոսը

«Փռի աշխատակիցների գործը»

Սեպտեմբեր 26,2009 00:00

\"\"ԱԱԾ մամուլի կենտրոնը հաստատեց, որ սեպտեմբերի 23-ին ձերբակալվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնի կարեւորագույն գործերով ավագ քննիչ, մայոր Բաբկեն Մարտոյանը:

ԱԱԾ-ն պաշտոնապես տեղեկացրեց նաեւ, որ Մարտոյանն իր վարույթում գտնվող քրեական գործի նախաքննության ընթացքում՝ «նպատակ ունենալով էապես խեղաթյուրել եւ դրանով իսկ կոծկել ծանր հանցագործության իրական հանգամանքներն ու գործով ձեռք բերված ապացույցները, անձնական շահագրգռությունից ելնելով, գործով տուժողներին դրդել, ուղղորդել, թելադրել է իրականությանը չհամապատասխանող սուտ ցուցմունքներ»: Կալանավորվածների արարքները վերաորակել է ավելի մեղմ պատիժ նախատեսող հոդվածներով, ինչի արդյունքում՝ նրանք համաներվել են ու դատարանի դահլիճից ազատվել: ՀՀ գլխավոր դատախազի կողմից բողոք է բերվել դատավճիռը բեկանելու համար:

Պաշտոնական հաղորդագրությունից զատ, մեր աղբյուրները ներկայացնում են քրգործից մի հատված: Հացի արտադրամասում կատարվում է գողություն: Այս տարվա փետրվարին առեւանգվում են փռի աշխատակիցներ Ռոբերտ Բասմաջյանն ու Աննա Ավագյանը: Նրանք զրկվում են ազատությունից, պահվում են, տեղափոխվում առանձին սենյակներ, առանձին վայրեր: Առեւանգվածների հարազատները ցուցմունքներ են տալիս իրավապահներին: Փետրվարի 2-ին հարուցվում է քրեական գործ, մասնավորապես՝ Արտյոմ Մակարյանի, Եգոր Հակոբյանի, Հրանտ Մխոյանի, Լուսինե Նալբանդյանի նկատմամբ: Ա. Մակարյանն անգամ կասկածվում է տուժողի վրա կրակելու, «սպանության սպառնալիքներ» տալու մեջ:

Ոստիկանության քննիչից բացի, հսկողությունն իրականացնում էր համայնքի դատախազությունը, որը քրեական այդ գործով ցուցում է տալիս, որպեսզի դեպքի իրական հանգամանքներն ու մեղավոր անձանց շրջանակը պարզվի, լրացուցիչ հարցաքննվեն տուժողների հարազատները, որոնք հետագայում փոխում են իրենց ցուցմունքները: Մասնավորապես, լրացուցիչ ցուցմունքներով պետք է պարզվեր, թե ինչ հանգամանքներից դրդված են նրանք լրացուցիչ հայտնել, որ առեւանգման դեպք տեղի չի ունեցել:

Քննիչ Մարտոյանի հետ, «Առավոտի» տեղեկություններով, ձերբակալվում է նաեւ Արտյոմ Մակարյանի հայրը՝ Մաթեւոս Մակարյանը: Նա էր «տանիք» կանգնել Մարտոյանին, հավատացնելով, որ ցուցմունքները կփոխվեն, իսկ քննիչն էլ դրա դիմաց կստանա իր հասանելիքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել