Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՐՑԱԽԻ ԹԵՄԻ 20-ԱՄՅԱԿԸ

Սեպտեմբեր 26,2009 00:00

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը կմեկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ուր կնախագահի Հայաստանյայց առաքելական ս. եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 20-ամյակին նվիրված միջոցառումները: Նույն օրը Գանձասարի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում Ամենայն հայոց հայրապետի հանդիսապետությամբ տեղի կունենա երեկոյան ժամերգություն, որից հետո կկատարվի անդաստան եւ խաչքարի օծման արարողություն:

Սեպտեմբերի 27-ին նորին սրբությունը սբ. պատարագ կմատուցի Շուշիի Սբ. Ամենափրկիչ եկեղեցում, որի ավարտին կկատարվի Հանրապետական մաղթանք: Նույն օրը տեղի կունենա «Եկեղեցական գանձեր» ցուցահանդեսի բացումը Արցախի պատմաերկրագիտական թանգարանում:

Սեպտեմբերի 28-ին Վեհափառ հայրապետը կմասնակցի Արցախի թեմին նվիրված լուսանկարների եւ թեմի կողմից հրատարակված գրականության ցուցահանդեսին, ինչպես նաեւ թեմի վերաբացման 20-ամյակի հանդիսավոր երեկոյին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել