Վերջին տարիներին Հայաստանի պատանիների, երիտասարդների ու արդեն նաեւ ավելի տարիքով անձնանց շրջանում մեծ մասսայականություն վայելող ռուսական www.odnoklassniki.ru կայքը հավակնում է դառնալ հայերի միակ հանդիպման վայրը: Մեկ անգամ չէ, որ գրվել է այս կայքի մասին: Այստեղ կան մի քանի Վազգեն Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան ու էլի շատ հայտնի մարդիկ, «Լրագրողներ», «Ազատություն քաղբանտարկյալներին», «Առաջ Հայաստան», «Հաղթելու ենք» եւ այլ անուններով խմբեր:
Պարզվում է, որ այս կայքում կա նաեւ ՀՀ Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի անունով խումբ: Ընդ որում երկուսը՝ «Արի տուն» եւ «Արի տուն-2»: Այս ծրագրով Հայաստան է եկել արդեն 250 երեխա, իսկ վիրտուալ «Արի տներում» միասին կա մոտ նույնքան մասնակից: «Արի տունը» սփյուռքահայ երիտասարդների հայաստանյան ընտանիքներում երկշաբաթյա հանգիստն է, իսկ վիրտուալ «Արի տունը» ստեղծել են հայաստանցի չորս աղջիկներ, սակայն խմբի անդամ են նաեւ ՀՀ Սփյուռքի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ:
«Արի տուն» խումբ կա նաեւ www.odnoklassniki.ru-ի ամերիկյան տարբերակ՝ www.facebook.com-ում: