Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼՐԱԳՐՈՂԸ ԼԱՎ ՉԻ՞ ԼՍԵԼ

Սեպտեմբեր 26,2009 00:00

Օրեր շարունակ «Առավոտին» էին դիմում Հաղթանակի զբոսայգու տարածքում ապրող կենսաթոշակառուները: Նրանք ահազանգում էին, որ հավաքել են 400-ից ավելի ստորագրություններ. Ա. Բաբայան փողոցում գտնվող «ՎՏԲ-Հայաստան» Արաբկիրի մասնաճյուղը տեղափոխվելու է, իսկ իրենք թոշակ ստանալու համար ստիպված են օգտվել տրանսպորտային միջոցներից:

Մեր լրագրողը եղել է տեղում, զրուցել ինչպես թոշակառուների, այնպես էլ բանկի աշխատակիցների հետ: Վերջիններս համաձայն են եղել թոշակառուների բարձրացրած հարցի հետ:

Հրապարակումից հետո «Առավոտին» է զանգում բանկի աշխատակից Լուսինե Գալստյանը, որը հայտնում է, թե ինքը լրագրողի եւ բողոքաբեր կենսաթոշակառուների հետ հանդիպման օրը աշխատանքի չի ներկայացել, բնականաբար՝ որեւէ կարծիք, խոսք չի ասել մեր լրագրողին:

«Առավոտը» կրկին հանդիպեց տվյալ բանկի մասնաճյուղի աշխատակից Լուսինե Գալստյանի հետ, այս անգամ պահանջելով նրա անձնագիրը: Լ. Գալստյանն ասաց, որ իր անունից հանդես է եկել իր գործընկերներից մեկը, ով ժամանակավորապես փոխարինել է իրեն: Բանկի մյուս աշխատակցին՝ տիկին Սիրանուշին հարցրինք՝ այդ դեպքում ինչո՞ւ ինքը լրագրողին չի ասել, որ պատասխանողը փոխարինող է, տիկին Սիրանուշն ասաց, որ ինքը նախապես զգուշացրել է՝ «լրագրողը լավ չի լսել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել