Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿՅԱՆՔԸ ՑՈՒՅՑ ԿՏԱ՝ ԾԱԽԵ՞Լ ԵՆՔ ԲԱՆԿԸ, ԹԵ՝ ՈՉ»

Սեպտեմբեր 26,2009 00:00

\"\"Ամերիկաբնակ հայտնի հայ գործարար Ջերարդ Գաֆեսճյանը որոշել է այլեւս Հայաստանում բիզնեսով չզբաղվել եւ եղած-չեղածը վաճառել: Վերջերս էլ լուրեր են շրջանառվում, որ Ջ. Գաֆեսճյանը դադարեցրել է իրեն պատկանող «Կասկադ բանկի» ֆինանսավորումը եւ վաճառել է բանկի բոլոր բաժնետոմսերը:

«Առավոտը» փորձեց «Կասկադ բանկի» տնօրինությունից ճշտել այս տեղեկությունների հավաստիությունը, որտեղից էլ ստացանք հետեւյալ պատասխանը. «Ոչ մի «քոմենտ» չենք ուզում անել: Նախկինում էլ են եղել դեպքեր, երբ նմանատիպ լուրեր են տարածել, սակայն կյանքը ցույց տվեց, որ նման բան չի եղել: Այդ ժամանակ եւս մենք պաշտոնական ոչ մի հայտարարություն չէինք արել»:

Հիշեցնենք, որ «Առավոտի» ապրիլի 24-ի համարում անդրադարձել էինք այս թեմային՝ նշելով, որ «Կասկադ բանկի» վրա աչք ունի «Տրոյկա Դիալոգ» ընկերության սեփականատեր Ռուբեն Վարդանյանը, որին պատկանում է «Ամերիաբանկը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել