Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կհարմարեցնեն թուրքական վագոններին

Սեպտեմբեր 26,2009 00:00

\"\"«Թուրքիայի սահմանն անցնելու համար մենք տեխնիկապես դեռ պատրաստ չենք: Պատճառը մեր շարժական տեխնիկայի եւ վագոնների ծավալներն ու չափսերն են, որոնք չեն համապատասխանում թուրքական չափանիշներին»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության փոխտնօրեն Մարատ Խակովը: Ըստ նրա, թուրքական վագոններն էականորեն տարբերվում են ռուսական չափանիշներից: Այդ պատճառով էլ սահմանի բացման դեպքում «Հարավկովկասյան երկաթուղիները» պետք է 50 մլն ռուբլի ներդրում անի՝ շարժական տեխնիկայի վերականգնման համար: Սահմանի բացման նախնական շրջանում Թուրքիայից բեռնափոխադրումների ծավալը կհասնի 1-2 մլն տոննայի, իսկ Վրաստանի միջոցով Հայաստանի իրականացրած բեռնափոխադրումների ծավալը մոտ 30%-ով կնվազի:

Այս թեմայով ընկերության ղեկավարները քննարկումներ են ունեցել տրանսպորտի նախարարի հետ: Ըստ նախնական հաշվարկների, նախատեսվել է բեռնափոխադրումների առաջին ծավալը մեկ տարվա ընթացքում հասցնել մինչեւ 6-7 մլն տոննայի, ինչը, Մարատ Խակովի խոսքերով՝ դեռեւս շատ քիչ է: Ինչ վերաբերում է թուրքական կողմին, նրանց հետ դեռեւս ոչ մի քննարկում տեղի չի ունեցել:

Անդրադառնալով ներքին ուղեւորափոխադրումներին, Մ. Խակովը նշեց, որ այսօր օրական 300-500 ուղեւոր են տեղափոխում. «Ուղեւորափոխադրումների աճը պայմանավորված է նաեւ դեպի Սեւան, Շորժա գնացքների երթեւեկությամբ: Սակայն քանի որ այս տարի ամռանը ոչ բարենպաստ եղանակ էր, սպասվող ցուցանիշները չեն գրանցվել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել