Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՎԱՐԱԿԵԼ Է ԱՆՀԱՅՏ ԱՆՁԸ

Սեպտեմբեր 26,2009 00:00

\"\"Սեպտեմբերի 5-ին Սիսիանի թիվ 4 մանկապարտեզում 21 երեխաների մոտ ախտորոշվել էր սննդային թունավորում, սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վարակի աղբյուրը եղել է մարդը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության բաժնի պետ Արթուր Վարժապետյանը Panorama. am-ին տեղեկացրել է, որ նախնական ախտորոշումը սխալ է եղել:

Հիշյալ տեսչության պետի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբը՝ կազմված համապատասխան մասնագետներից, մեկնել է դեպքի վայր: Կատարվել են երկարատեւ ու մանրակրկիտ ուսումնասիրություններ: «Իրականացվեցին հետուսումնասիրություններ նաեւ խանութում, մանկապարտեզում եւ այսօր կարող ենք փաստել, որ հիվանդների մոտ հայտնաբերվել է շիգալազոննե հարուցիչը: Ես, որպես մասնագետ, հայտարարում եմ, որ սա աղիքային հիվանդություն է եւ այս դեպքում սնունդը հանդիսանում է ոչ թե բռնկման աղբյուր, այլ վարակի փոխանցման միջոց: Վտանգի աղբյուրը հանդիսանում է վարակակիր անձը»,- ասել է Ա. Վարժապետյանը:

Թունավորված հիվանդների մեջ եղել է 6 երեխա, որ ընդհանրապես չի կերել այդ օրը կասկածի տակ առնված տոլման, նրանցից 3-ն այդ օրը մանկապարտեզ չի հաճախել, իսկ մյուս 3-ը մանկապարտեզում է եղել, բայց չի կերել, սակայն նույն ախտանիշներով պառկած է հիվանդանոցում: Ո՞վ է վարակակիրը: Վարակակիր մարդու հետ կապված հարցերը պարզաբանվում են:

Արդյո՞ք խոհանոցում աշխատող անձնակազմից է վարակակիրը հարցին Ա. Վարժապետյանը պատասխանեց, որ մինչ օրս չեն պարզել վարակակրի անձը, քանի որ դա տվյալ մարմնի իրավասությունների եւ լիազորությունների մեջ չի մտնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել