Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱՍՏԱՐԿՎԱԾ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ՉԻ՞ ԵՂԵԼ

Սեպտեմբեր 26,2009 00:00

\"\"

Երեկ ՀՀ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը, որը գլխավորում էր «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը, հանդիպել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պիտեր Սեմնեբիի եւ նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ: Համաձայն ԱԺ պաշտոնական կայքի, Նիկոյանը ներկայացրել է նաեւ հանձնաժողովի կատարած աշխատանքները՝ ասելով, թե «զեկույցը ավելի մեղմ ընդունվեց, քան ինքը սպասում էր», ինչի հիմնական պատճառն այն է, որ «հանձնաժողովն անաչառ գտնվեց տեղի ունեցած բռնությունների, ոստիկանության գործողությունների իրավաչափության եւ համաչափության ուսումնասիրության հարցերում, իր առջեւ դրված խնդիրները հիմնականում լուծեց եւ տվեց հստակ պատասխաններ: Հանձնաժողովը փաստերը քննելիս միշտ հիմնվել է կոնկրետ աղբյուրների վրա՝ զերծ մնալով կամայական մեկնաբանություններից ու եզրակացություններից: Ահա թե ինչու առայժմ ոչ մի փաստարկված քննադատություն չկա ո՛չ իշխանական եւ ո՛չ էլ ընդդիմադիր թեւից»: «Առավոտի» զրուցակիցները երեկ Նիկոյանի այս հայտարարությունը հերթական կեղծիք որակեցին:
Կարդացեք հաջորդ համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել