«Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության անդամ 16 կալանավորների հաջողվել է փախչել իրաքյան բանտից, որը գտնվում է Բաղդադից հյուսիս՝ Տիկրիտ շրջանում: «BBC»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել են Իրաքի իշխանությունները: Փախուստի դիմած կալանավորների թվում է նաեւ մահվան դատապարտված 5 տղամարդ: Իրաքի իշխանություններին հաջողվել է բռնել «փախստականներից» միայն մեկին, մյուսները շարունակում են մնալ ազատության մեջ: