Լրահոս
Օրվա լրահոսը

Թբիլիսիում բարձրահարկ շենք է փլուզվել

Սեպտեմբեր 25,2009 00:00

Հինգշաբթի առավոտյան Թբիլիսիում, Նուցուբիձե փողոցում փլվել է 9 հարկանի բնակելի մի շենք: Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների գերատեսչությունից ստացված հաղորդագրության համաձայն, ենթադրվում է, որ փլատակների տակ գտնվում է մեկ մարդ, որի որոնողական աշխատանքներն արդեն սկսվել են: Հնարավոր զոհերի մասին տեղեկությունները ճշտվում են: Վրացական «Իմեդի» հեռուստաընկերության տվյալներով, արտակարգ պատահարը տեղի է ունեցել վաղ առավոտյան, երբ բոլոր բնակիչները տանն են եղել: Թբիլիսիի քաղաքապետարանի վերահսկողական ծառայության պետ Զվիադ Քերվալիշվիլիի ասելով, շինությունը կառուցված է եղել առանց պաշտոնական նախագծի, գտնվել է վթարային վիճակում, եւ վթարային բոլոր շենքերի բնակիչներին կոչ է արել դիմել քաղաքապետարան՝ դրանք ապամոնտաժելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել