Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում տեղի է ունեցել եվրոպացի հոմոսեքսուալիստների գեղեցկության մրցույթ: Մրցույթի առաջատարն է դարձել Ռուսաստանը ներկայացնող ազգությամբ վրացի Դավիթ Բարամիան:
Բարամիային մրցույթին պատրաստվելիս օգնել են ռուս երգիչներ Ալեքսանդր Պեսկովը եւ Նիկոլայ Բասկովը: Բարամիան բեմի վրա է հայտնվել հրեշտակի կերպարով, որը շուտով վերափոխվել է սատանայի: Մրցույթի ժյուրիի անդամները այնքան հիացած են եղել Բարամիայի ելույթով, որ նրան միանգամից 1-ին մրցանակ են շնորհել: