ՄԵԿՆԵԼ ԵՆ ԹՈՒՐՔԻԱ
Հայաստանցի շախմատիստներ Սամվել Տեր-Սահակյանը, Հայկ Վարդանյանը, Տիգրան Ս. Պետրոսյանը, Ռոբերտ Աղասարյանը եւ Վահե Բաղդասարյանը մեկնել են Թուրքիա, որտեղ Ախիսար քաղաքում հանդես են գալու մինչեւ 16 տարեկանների շախմատի համաշխարհային օլիմպիադայում: Տղաներին որպես մարզիչ մրցավայր է ուղեկցել գրոսմայստեր Տիգրան Նալբանդյանը:
ԿՐԿԻՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ
Անտվերպենում ընթացող շախմատի «InventiChess 2009» միջազգային մրցաշարում մեր հանրապետության միակ ներկայացուցիչը՝ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը, վեցերորդ տուրում պարտվեց հնդիկ Կրիշնան Սասիկիրանին եւ 3,0 միավորով Աննա Մուզիչուկի (Սլովենիա) հետ բաժանում է 5-6-րդ հորիզոնականները: Միանձնյա առաջատարը իսրայելցի Էմիլ Սուտովսկին է, որը կորցրել է ընդամենը մեկ միավոր:
ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ
Երեկ 2։1 հաշվով հաղթելով հանրապետության չեմպիոն «Փյունիկին»՝ Երեւանի «Արարատը» առաջին անգամ նվաճեց ֆուտբոլի Հայաստանի վերնագավաթը։